Asekose.am-ը գրում է.

«Հավիտյան պատրաստ եմ հայացքս այս կողմ սևեռել»… Ահա այսպես է մակագրել դերասանուհի Նաիրա Մովսիսիսյանն իր ծննդյան տարեդարձի լուսանկարներից մեկը, որում երևում է մի տղամարդու ձեռք: Արդյո՞ք սա նշանակում է, որ Նաիրայի անձնական կյանքում փոփոխություն կա, արդյո՞ք դերասանուհու սիրտը զբաղված է. այս հարցերի պատասխանը ստանալու համար Asekose.am-ը կապ հաստատեց Նաիրայի հետ, սակայն դերասանուհին հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց.

«Ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս այս թեմայի վերաբերյալ: Այդ պահին կողքիս, միգուցե, երեխաս լիներ, այդ տղամարդը մեղավոր չէ, որ այդ պահին կողքիս էր»,- ասաց Նաիրան:

Նշենք, որ վերջերս դերասանուհին հայտարարել էր, որ այլևս երբեք չի խոսելու անձնական կյանքի մասին:

Մեր այն հարցին` արդյո՞ք այդ լուսանկարը հրապարակելով` դերասանուհին մտավախություն չուներ, որ դա հերթական անգամ խոսակցությունների առիթ կդառնա, ինչից դերասանուհին, կարծես թե, խուսափում է վերջին շրջանում, Նաիրան նշեց.

«Ես այլևս անձանակն հարցերին չեմ պատասխանելու »:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել