Картинки по запросу գյուղտեխնիկաԳյուղատնտեսական ոլորտում բարեփոխումներ կատարելու շրջանակներում հարկավոր է պարբերաբար թարմացնել սարքավորումները:

Այդ նպատակով պետությունը իրականացրել է որոշակի գործընթացներ: Պարարտանյութի սուբսիդավորման մրցույթի շրջանակներում խնայված 1,2 միլիարդ դրամը ուղղելու են գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին, որով այն հատկացվելու է 9 տոկոսով:

Ակնկալվում է, որ տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարվելու է գործադիր մարմնի կողմից, իսկ գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա:

Պայմաններ են ստեղծվում նաև վարձակալության համար: Հայաստանում հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա տեխնիկան վարձակալել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել