Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
 
«Ինչպես արդեն գրել էի, ես չեմ պատրաստվում ձայն տալ ՀՀԿ-ին և կարծում եմ, որ քննադատության մեծ մասը, որն այսօր հնչում է այդ կուսակցության հասցեին, արդարացի է։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ ցանկացած ՀՀԿ-ականի ամեն մի ասածը սխալ է, իսկ նրանց ընդդիմախոսների ամեն բառ ճիշտ է։
 
Ուզում եմ խոսել մի շատ սկզբունքային ու ցավալի հարցի մասին՝ արտագաղթի։ Դիլիջանում հանդիպումներից մեկի ժամանակ քաղաքացին վարչապետից ինչ-որ բան պահանջեց, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում խոստացավ արտագաղթել։ Վարչապետի պատասխանն, իմ կարծիքով, միանգամայն ադեկվատ էր՝ «հարցդ կոռեկտ ձևակերպիր և մի սպառնա  երկրից գնալով»։
 
Ընդհանրապես, որևէ խնդիր քննարկելիս մենք պետք է խուսափենք շանտաժի լեզվից, նաև այն պատճառով, որ դա քո շանտաժի թիրախին կարող է, ի վերջո, զայրացնել և դրդել հենց այն քայլերին, որոնց վերաբերյալ դու սպառնում ես «պատժամիջոցներ» կիրառել։ Օրինակ՝ երբ ինձ սպառնում են՝ «եթե այսպես գրես կամ այնպես մտածես, ես կասեմ, որ դու իշխանության կողմից ես», ես, եթե ավելի երիտասարդ և անփորձ լինեի, «կուղարկեի» շանտաժիստին համապատասխան տեղը և կկոշտացնեի իմ ձևակերպուները։ Բայց քանի որ 25 տարում դա լսել եմ մի քանի հարյուր անգամ, հատկապես սուր՝ «նախընտրական» պահերին, ես միայն մի բան եմ կրկնում՝ «դա էլ կանցնի»»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել