«Երեկ Ազգային ժողովի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով։ Բայց, այդուհանդերձ, մի քանի պատգամավորներ եկել էին խորհրդարան, որոնցից մեկն էլ ԱԺ ՀՀՇ–ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էր։ Խորհրդարանական ընտրությունների նախընտրական գործընթացների վերաբերյալ փորձեցինք պարզել նախկին դիվանագետի տեսակետները, սակայն չցանկացավ այս մասին որեւէ մեկնաբանություն տալ՝ փորձելով հնարավորինս արագ հեռանալ։ Ամեն դեպքում, փորձեցինք պարզել՝ գոնե իր ապագայի հետ կապված ինչ նորություններ կան, մասնավորապես այն, որ ժամանակ առ ժամանակ դեսպան նշանակվելու լուրեր են շրջանառվում։ Ի պատասխան՝ Ա. Արզումանյանը ձեռքը թափահարեց ու ասաց. «Դեռ հինգ տարի առաջ էլ մամուլում ասում էին՝ Չինաստանի, թե Ճապոնիայի դեսպան եմ նշանակվելու։ Չկա նման բան»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել