Բաղադրիչներ
- ձիթայուղ - 50 մլ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 5 պճեղ
- պղպեղ սև - 2 պտղունց
- լոլիկ - 400 մլ (հյութի մեջ)
- ջուր - 100 մլ
- աղ - ըստ ճաշակի
- ռեհան - 2 ճ/գդ
- կարագ - 40 գր
- պանիր պարմեզան - 50 գր
- նրբերշիկ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Սոխն ու սխտորը մանրացնում և ձիթայուղով տապակում ենք և ավելացնում ենք կարմիր պղպեղը։
- Այնուհետև լոլիկը ձեռքերով ճզմում ենք, հյութի հետ լցնում տապակի մեջ և ավելացնում աղն ու ջուրը։ Լավ խառնում ենք, ավելացնում կտրատած ռեհանը։
- Սպագետտին եփում ենք։
- Լցնում ենք սոուսի մեջ, վրան քերած պարմեզան ու մի կտոր կարագ լցնում։
- Նրբերշիկները տապակում ենք և լցնում սպագետտիյի վրա։
- Լցնում ենք ափսեի մեջ և զարդարում քերած պարմեզանով։
- Վայելում ենք։
Պատրաստեցինք համեղ սպագետտի:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF%D5%BF%D5%AB/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել