«ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը գույքի և ունեցվածքի մասին բավական «ճոխ» հայտարարագիր է ներկայացրել։ Ըստ այդմ, նա ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ հողամաս, մեկ ավտոմեքենա։ Մկրտչյանը շահաբաժին է ստանում երեք ընկերություններից, որտեղ, ի դեպ, մաս ունի նաև իր կուսակցական ընկերներից տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ Մկրտչյանը «Իզոտոպ Դելտա» ընկերությունում ունի 5 տոկոս, «Նետրինո»–ում՝ 10 տոկոս. «Այուդալոս»–ում՝ 20 տոկոս բաժնետոմս։ Այսպես՝ ԿԳ նախարարի պաշտոնական հայտարարագրից տեղեկացանք, որ ինքը «Իզոտոպ Դելտա» ընկերությունից ստացել 191 մլն դրամ, «Նետրինո»–ից՝ 23.5 մլն դրամ, «Այուդալոս» ընկերությունից՝ 15.9 մլն դրամ շահաբաժին։ Նա բանկերից մեկից ստացել 1488 հազար դրամի և 7183 դոլարի չափով փոխառություն։ Մկրտչյանի դրամական միջոցները կազմում են 20 հազար դոլար, 165 հազար ռուսական ռուբլի, 115 հազար եվրո. 7 մլն դրամ։ Հիշեցնենք որ Մկրտչյանն արդեն չորրորդ անգամն է նշանակվել ԿԳ նախարար»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել