Շոտլանդիայի գիտնականները հաշվել են, թե քաշի և հասակի ինչ հարաբերակցություն պետք է ունենա կինը, որպեսզի գերի տղամարդկանց:

Գիտնականները վստահեցնում են, որ չափազանց նիհար, բարձրահասակ կամ գեր կանայք հակառակ սեռի մոտ սեքսուալ հետաքրքրություն չեն առաջացնում, քանի որ ենթագիտակցական մակարդակում նրանք ընդունվում են որպես առողջության հետ խնդիրներ ունեցողներ:

Գիտնականները գտել են, որ հասակի քառակուսուն մարմնի կշռի հարաբերությամբ (կգ/մ2) կարելի է որոշել կնոջ նկատմամբ տղամարդկանց հետաքրքրության հնարավորությունը:

Օրինակ՝ 65 կգ քաշի և 1․65 մետր հասակի դեպքում այդ հարաբերությունը հավասար է 23․9-ի:

Image result for вес женщины

Նրանք հայտնել են, որ ավելի ցանկալի են այն կանայք, որոնց մոտ այդ գործակիցը գտնվում է 22,8-ի և 24,8-ի միջև:

Սակայն ժամանակակից աշխարհում տղամարդիկ հեռացել են իրենց բնազդներից: Նրանք համարում են, որ կինը որքան գեր է, այնքան ավելի քիչ սեքսուալ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել