Image resultOperativ.am-ը գրում է․

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսն Առաջին ալիքի եթերում հայտնել է, որ կցանկանար Ռուսաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Այս մասին գրում է «Russia Today»-ը:

«Ես պաշտում եմ «Եվրատեսիլ»-ը: Այնտեղ ամեն ինչ այնքան գեղեցիկ է, հրաշալի շոու է: Ես կցանկանայի Ռուսաստանը ներկայացնել «Եվրատեսիլ»-ում: Ես այնքան հեշտ եմ դա հիմա հայտարարում, իսկ իմ մենեջերն արդեն բռնել է գլուխը, սակայն ես կցանկանայի Ռուսաստանը ներկայացնել այդ մրցույթին: Առաջ, Ռուսաստան, մենք կկարողանանք հաղթել»,- հայտնել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը փաստաթուղթ է պատրաստել Ռուսաստանը մրցույթին ներկայացնող Յուլիա Սամոյլովային իրենց երկիր մտնել չթողնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել