Image resultՄեծ Բրիտանիան և Գերմանիան Brexit-ից հետո պաշտպանության և անվտանգության ոլորտում մտադիր են ստորագրել համատեղ պայմանագիր, հայտնում է Telegraph-ը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համագործակցում է Գերմանիայի հետ «ըստ՝ ապագա համագործակցության հեռանկարների մասին համատեղ հայտարարության»:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ աշխատում է համատեղ նախագծի վրա: Գերմանիայում նշել են, որ անկախ Brexit-ի հետևանքներից, Մեծ Բրիտանիան մնում է ՆԱՏՕ-ի ուժեղ գործընկեր և դաշնակից:

Ենթադրվում է, որ Գերմանիայի հետ համաձայնությունը կստորագրվի այն բանից հետո, երբ Թերեզա Մեյը կգործարկի ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել