Aravot.am-ը գրում է.
Շուտով կհիմնադրվի Հայ գորգագործների միություն, որը նպատակն է ոլորտի մոռացված  ավանդույթները շարունակելը, գորգագործական արվեստը հնարավորինս հանրայնացնելը, դաշտում գործող գորգագործների ու գիտնականների համար գործելու ընդհանուր հարթակ ստեղծելը եւ հայկական գորգը  հավուր պատշաճի ներկայացնելը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Արիա ինովացիոն տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր տնօրեն Վիկտոր Մնացականյանը, որը նաև Վենետիկի 54-րդ Բիենալեի Հայկական տաղավարի կոմիսարն է եղել: Մեր զրուցակիցը կարեւորում է Գորգի թանգարանի ստեղծումը, հարց որ արդեն 20 տարի է չի լուծվում: Նրա ձեւակերպմամբ, թանգարանի շուրջ կձեւավորվի հզոր գիտահետազոտական թիմ, որը լուրջ ուսումնասիրություններ կիրականացնի ու թույլ չի տա, որ հայկական գորգը օտարները սեփականեն:
   Նա նշեց ոլորտում լուրջ ջանքեր թափած երկու մասնագետի անուն` Վահրամ Թաթիկյան եւ Աշխունջ Պողոսյան: Վիկտոր Մնացականյանը փաստում է, որ հայկական գորգի ամենամեծ շուկան Լոս Անջելեսն է, նաեւ տպավորիչ օրինակ է բերում`  ամերիկացի հանրահայտ դերասան, Կալիֆորնիայի  38-րդ նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը 10-ից ավել հայկական գորգ ունի:  Վիկտոր Մնացականյանը նշում է, որ Սոթբիս աճուրդի տան կայքում  30-ից ավելի հայկական գորգեր են ներկայացված, սակայն, միայն 3-ի տակ է գրված, որ հայկական են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել