BlogNews-ը ձեզ է ներկայացնում 50 անսպասելի փաստեր ‹‹Ծագող արևի երկրի››՝ Ճապոնիայի մասին:

1. Ճապոնիայում Սուրբ Վալենտինի օրը սեր են խոստովանում և նվերներ մատուցում հենց աղջիկները: Այս ավանդույթը հնարավորություն է տալիս աղջիկներին ասել ‹‹այո››՝ չսպասելով, մինչև սիրահարված տղան քաջություն հավաքի սեր խոստովանելու:

2. Ձնեմարդ կերտում են ճիշտ 2 գնդից, այլ ոչ 3-ից, ինչպես ընդունված է ողջ աշխարհում:

3. Ճապոնիայում ձուկն ու միսը շատ էժան են, սակայն մրգերը՝ չափազանց թանկ: Մեկ խնձորն արժե 2$, իսկ բանանի կապոցը՝ 5$: Ամենաթանկը սեխի գինն է՝ 200$:



4. Ճապոնիայում գնդապետ Սանդերը սուրբծննդյան գլխավոր խորհրդանիշներից է, ինչպես Կոկա-Կոլան ԱՄՆ-ում: Սուրբ ծննդյան նախօրեին ճապոնացիներն ընտանիքով գնում են KFC և մեծ հաճույքով վայելում հավի խրթխրթան և հյութալի թևիկներ: Իհարկե, Սուրբ ծննդի տոնախմբությունն այնտեղ ձևական բնույթ է կրում, քանի որ ճապոնացիների մեծ մասը բուդդիստներ և սինոիստներ են:

5. Պոռնոգրաֆիան վաճառվում է բացառապես ամենուր: Ցանկացած մթերային խանութում դուք անպայման կգտնեք հատուկ առանձնացված հարթակ, որտեղ վաճառվում է խենտայ: Փոքր գրախանութներում խենտայը կազմում է ողջ տեսականու 1/3-ը, իսկ մեծ գրախանութներում՝ պոռնոգրաֆիային հատկացվում է խանութի 2/3-ը:

6. Ճապոնիայում դելֆիններ են ուտում: Դելֆինի մսից պատրաստում են ապուր, կուսիյակի (ճապոնական խորոված) և անգամ հում վիճակում են ուտում:


7. Ճապոնական մետրոյում կան վագոններ հատուկ միայն կանանց համար: Դրանք ամրացվում են առավոտյան, որպեսզի այդ եռուզեռ պահին ոչ ոք աղջիկների հանդեպ ոտնձգություններ չանի: Ճապոնացիները վուայերիստներ են, և աղջիկներին լեփ-լեցուն վագոններում ձեռնահարելը նրանց համար ասես ազգային սպորտաձև լինի: Եվ այդ ամենի հետ մեկտեղ՝ Ճապոնիան հանդիսանում է բռնաբարությունների ամենացածր տոկոս ունեցող երկրներից մեկը:


8. Ճապոնիայում բոլորը գիտեն, որ Hello Kitty-ն Անգլիայից է:


9. Ճապոնացիները երբեք իրենց աշխատաժամանակի ավարտին տուն չեն գնում: Նրանք սպասում են մինչև իրենց ղեկավարն իրենց ազատ արձակի, կամ էլ ինքը տուն գնա: Իսկ ղեկավարներն էլ հիմնականում 3-4 ժամ ավելի երկար են մնում: Եվ եթե հանկարծ ինչ-որ մի պատճառով կարիք է լինում հենց աշխատաժամանակի ավարտին տուն գնալ, օրինակ, կինը պետք է երեխային դպրոցից տուն տանի, ապա սա համարվում է դավաճանություն կազմակերպության հանդեպ:


10. Ճապոնիայում ուսումնական տարին սկսվում է ապրիլի 1-ին, իսկ ուսումնական տարին էլ բաժանված է եռամսյակների:


11. Անգամ շատ ցուրտ եղանակին դպրոցական աղջիկներին արգելվում է զուգագուլպաներ հագնել, նրանք պարտավորված են կրել բարակ կիսազուգագուլպաներ, որոնք նախատեսված են դպրոցական համարզգեստի համար: Համազգեստի կիսաշրջազգեստները տարբերվում են երկարությամբ, որքան բարձր դասարանից է աղջիկն, այնքան ավելի կարճ է կիսաշրջազգեստը:


12. Եթե շորտերը, շրջազգեստը կամ կիսաշրջազգեստն այնքան կարճ են, որ երևում է կնոջ հետույքը, դա նորմալ է, իսկ այ դեկոլտեն՝ այն էլ խորը, խստիվ արգելված է:


13. Ճապոնիան միակ երկիրն է, որտեղ գնացքն ամենաշատը կարող է ուշանալ 1 րոպե: Միակ պատճառը, որով գնացքն ավելի շատ է ուշանում, այն է, եթե ինչ-որ մեկն ինքնասպանություն է գործել՝ դրա տակ նետվելով:


14. Ճապոնիան ինքնասպանությունների թվով առաջատար երկրներից է: Այնտեղ հաճախ դրանք արվում են պարզապես ընկերակցելու համար կամ էլ տան գլխի որոշմամբ:


15. Ճապոնիայում մինչ օրս ամուսնությունների 30%-ն իրականացվում է ծնողների կողմից կազմակերպված կարգով:

16. Ճապոներենում առկա է հետևյալ բառը՝ ‹‹կարոշի››, որը նշանակում է ‹‹մահ գերհոգնածությունից››: Տարեկան միջինում 10000 մարդ մահանում է այս ախտանիշով:


17. Ճապոնիան միակ երկիրն է, որ մինչ օրս ֆորմալ մակարդակով պահպանել է կայսրության կարգավիճակը: Կայսերական դինաստիան երբեք չի կտրվել: Ներկայիս կայսր Ակիխիտոն մ.թ.ա. 711 թվականին Ճապոնիան հիմնած առաջին կայսր Ձիմմուի ուղիղ ժառանգորդն է:


18. Ֆուձիաման մասնավոր սեփականություն է և պատկանում է սինտոյական Խոնգու Սենգեն Մեծ տաճարին, որտեղ պահպանվում է 1609 թվականից մնացած Սյոգունի գործը:


19. Ճապոնիայի բնակչության 98.4%-ը կազմում են էթնիկ ճապոնացիները:


20. Եթե ճապոնացին չի ցանակնում կատարել ձեր խնդրանքը, նա երբեք ‹‹ոչ›› չի ասի: Նա կասի, որ կմտածի՝ ինչպես կարելի է ձեզ օգնել, որ դա շատ բարդ հարց է, որը ժամանակ և մտորումներ է պահանջում: Սակայն պատասխան դուք այդպես էլ երբեք չեք ստանա:


21. Ճապոնիայի սահմանադրության 9-րդ հոդվածն արգելում է երկրին սեփական բանակ ունենալ և մասնակցել պատերազմների:


22. Ճապոնիայում համաձայնության տարիքը 13 տարեկանն է: Այդ տարիքից սկսած՝ մարդը համարվում է ունակ որոշում կայացնելու սեռական հարաբերության մեջ մտնելու համաձայնություն տալու հետ կապված:


23. Ճապոնիայում նվեր մատուցողի ներկայությամբ նվերը բացելն անհարգալից է համարվում: Հարկավոր է շնորհակալություն հայտնել և կողք դնել այն՝ հետագայում միայնակ ժամանակ բացելու նպատակով:


24. Ճապոնիայում առկա է մահապատիժ: 2013 թվականին այնտեղ մահապատժի են ենթարկվել 8 հանցագործներ: Վերջին 2 մահապատիժներին ներկա է գտնվել Ճապոնիայի արդարադատության նախարարը:


25. Ճապոնացիները կարծում են, որ մարդը պետք է իր տառապանքները թաքցնի ժպիտի տակ: Կա անգամ այսպիսի մի ասացվածք. ‹‹Ժպտա, քանի դեռ տառապում ես ներսից››:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել