Լավ, ժողովուրդ, ես բան չեմ հասկանում: Զլոյ եմ: Կարդում եմ լուրերը: Ազատության հրապարակում հավաքվածները եւ նրանց հարող մարդիկ խոսում են, թե ապրիլի 9-ից հետո ինչ են անելու, ինչ են որոշելու, ընտրություններին մասնակցելու են-չեն մասնակցելու եւ այլն: Իմ շատ սիրելի ու հարգելի ընկերներ ու չընկերներս, ինձ հարգողներ ու չհարգողներ, թշնամու ջրաղածին ջուր լցնող ըլնեմ, չեմ հասկանում, ի՞նչ ապրիլի 9-ից հետո: Ասվել էր՝ ապրիլի 9-ին երդմնակալությունը տեղի կունենա չասեմ ինչի գնով, որովհետեւ իրոք չեմ ուզում դա կրկնել: Բայց դրանից անդիօն հետոն ո՞րն ա: Հետոն լինո՞ւմ ա: Ես հասկանում եմ, շատ նորմալ ու բնական է, որ դուք իրոք ապրիլի 9-ից հետո ինչ-որ քայլեր եք անելու, որովհետեւ պարզ է, որ ապրիլի 9-ին էդ դժբախտությունը չի լինելու ու Աստված ոչ արասցե լինի, եւ ընդհանրապես կարծես նույնիսկ նորահայտ «խրոնիկ» «ընդդիմադիրներին» է պարզ, որ այդ օրն իրա համար անցնելու է, գնա: Բայց տենց առանց բացատրելո՞ւ, էլի անցնելու ենք, գնա՞նք, կակ նի վ չյոմ նի բիվալո՞: Յանի, դե չեղավ-չեղավ, իսկ ով հիշեցնի՝ ինչ էր ասվել, նա չուզող է: Չէ, եղբայրներ, ապրիլի 9-ից էն կողմ ժամկետն անցնում է: Մուսա Միքայելյան լինեմ, կռիվ եմ տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել