Յուրաքանչյուր կին յուրովի գեղեցիկ և գայթակղիչ է: Դիմահարդարումը կարող է նրան ավելի գրավիչ դարձնել կամ էլ նույն հաջողությամբ փչացնել նրա տեսքը: Ուստի հարկավոր է ընտրել այնպիսի դիմահարդարում, որը սազում է հենց ձեզ: Իսկ աչքերն, ինչպես ասում են, հոգու հայելին են, և հետևաբար դիմահարդարման մեջ կարևոր է դրանց առանձնակի ուշադրություն դարձնել:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում ըստ աչքերի ձևի ճիշտ դիմահարդարման մանրամասն ուղեցույց:

Կլոր աչքեր

Կլոր աչքերը դիմահարդարելիս հիմնական նպատակն է դրանց նշաձև տեսք հաղորդելը:

  • Սկզբի համար վերին կոպին քսեք հիմքը՝ դեմքի դիմափոշի կամ էլ նատուրալ երանգի ստվերաներկ:

  • Այնուհետև, վիզուալ փոփոխեք ձեր աչքերի կտրվածքը՝ շարժական կոպի դրսի ծայրային հատվածին մուգ երանգի ստվերաներկ ավելացնելով:

  • Աչքի մատիտով բարակ սլաքներ նկարեք: Խորհուրդ է տրվում սլաքները սկսել նկարել վերին կոպի մեջտեղի հատվածից, որպեսզի վիզուալ աչքի ձևն ավելի նմանվի նշաձևի:

  • Կարելի է անգամ ներսից ստորին կոպին աչքի մատիտ քսել՝ աչքերն ավելի արտահայտիչ դարձնելու համար:

  • Որպեսզի թարթիչներն ավելի փարթամ լինեն, օգտագործեք սևաներկ:

Նեղ աչքեր

Նեղ աչքեր դիմահարդարելիս հիմնական նպատակն է դրանց ավելի խորը, արտահայտիչ և մի փոքր ավելի մեծ տեսք հաղորդելն է:

  • Սկզբի համար վերին կոպին քսեք հիմքը՝ դեմքի դիմափոշի կամ էլ նատուրալ երանգի ստվերաներկ:

  • Աչքերի ձևը հաշվի առնելով՝ աչքի մատիտով սլաքներ նկարելիս գիծը աչքի բնական սահմանից մի փոքր ավելի երկար նկարեք և տարածեք գիծը:

  • Հաստ շերտով աչքի մատիտ քսեք նաև ստորին կոպին:

  • Օգտագործեք ծավալ հաղորդող սևաներկ՝ ավելացնելով այն թե՛ վերին և թե՛ ստորին թարթիչներին: Հարկավոր է խուսափել թարթիչները երկարացնող սևաներկից, քանի որ այդ դեպքում աչքերն էլ ավելի նեղ կերևան:

  • Վերին կոպին ցանկալի է ավելացնել մարմնագույն կամ էլ անգամ թեթևակի փայլ ունեցող ստվերաներկ, այն հայացքին նրբություն կհաղորդի:

Նշաձև աչքեր

Աչքերի ամենաունիվերսալ ձևն է, քանի որ սազում է ցանկացած տեսակի դիմահարդարում: Չափազանց գեղեցիկ է երեկոյան դիմահարդարումը՝ smokey eyes, որն ընդգծում է աչքերի խորությունն ու մոգական երանգ հաղորդում հայացքին:

  • Սկզբի համար վերին կոպին քսեք հիմքը՝ դեմքի դիմափոշի կամ էլ նատուրալ երանգի ստվերաներկ:

  • Ավելացրեք մարմնագույն ստվերաներկ վերիկն կոպի ներքին անկյունին:

  • Շարժական կոպին ավելացրեք միջանկյալ գույնը (մոխրագույն, կապույտ, շագանակագույն, սև, ոսկեգույն):

  • Ընդգծեք կոպի դրսային անկյունը աչքի մատիտով և տարածեք այն:

  • Վերին կոպին նկարեք սլաքներ:

  • Էլ ավելի արտահայտիչ հայացքի համար օգագործեք շատ մուգ սևաներկ՝ շեշտը դնելով վերին թարթիչների վրա, սա ևս մեկ անգամ կընդգծի աչքերի նշաձևությունը:

Ներքև իջած ծայրերով աչքեր

Նման աչքերի պարագայում մշտապես տխուր-տրտում տպավորություն է լինում, ուստի դիմահարդարելիս հիմնական նպատակն է ավելի կենսուրախ տեսք ստանալը և վիզուալ ներքև իջած ծայրերը բարձրացնելը:

  • Սկզբի համար վերին կոպին քսեք հիմքը՝ դեմքի դիմափոշի կամ էլ նատուրալ երանգի ստվերաներկ:

  • Վերին կոպին շատ բարակ սլաքներ նկարեք: Սլաքները պետք է լինեն իսկապես շատ բարակ, որպեսզի թարմ և բնական տեսք ստացվի:

  • Ծայրային հատվածում սլաքները հարկավոր է հաստացնել և դեպի վեր ուղղել:

  • Սևաներկը քսեք թարթիչների մեջտեղի և ներքին հատվածներում, պետք չէ արտաքին մասին քսել: Նույնը և ստորին թարթիչների պարագայում:

  • Նմանատիպ աչքերի կտրվածք ունեցող աղջիկների հակացուցված է մուգ դիմահարդարումը՝ smokey eyes, քանի որ այն ուշադրություն է գրավում ցած իջած ծայրերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել