новый коллажAraratnews.am-ը գրում է.

Պերուում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 75-ի, ավելի քան 260 բնակիչ վիրավոր է. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է տեղական RCN գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդել էինք 62 զոհի մասին:

Աղետի հետևանքով անհետ կորած է համարվում 20 բնակիչ: Ջրհեղեղների հետևանքով ավերվել են 12 հազար տուն, 25 դպրոց, 8 առողջապահական հիմնարկ, ինչպես նաև 2 հազար կմ ճանապարհ և 8 հազար հեկտար գյուղատնտեսական վարելահող:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր զորակցությունն է հայտնել Պերուի ժողովրդին և հայտարարել, որ աղոթում է աղետի զոհերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել