բացել լրահոսը
20.03.2017  13:32

Ինչքան լեշակեր ծաղրածու կա, որ ընդդիմադիրի դրոշակը առել է ձեռքը ու փորձում է դիվիդենտ քաղել Հաց բերողից

Grigor Barseghyan

Похожее изображениеԱպշել կարելի է, թե ինչքան լեշակեր ծաղրածու կա, որ ընդդիմադիրի դրոշակը առել է ձեռքը ու փորձում է մաքսիմալ դիվիդենտ քաղել Հաց բերողից։ Այնքան պիղծ են, որ անգամ անվան շահարկումով չեն բավարարվում ու հիմա, բառիս բուն իմաստով, Արթուր Սարգսյանի պաղած մարմինն են սարքել քաղաքական շոուի մաս։

Եռաբլուր, թե Պանթեոն․․․ Բոլորը սա են հիմա քննարկում, մինչդեռ սա լրիվ կեղծ օրակարգ է։ Ո՛չ Եռաբլուր, ո՛չ էլ Պանթեոն։ Ու այս հարցը բարձրացնողներն էլ հրաշալի հասկանում են, որ դա կեղծ օրակարգ է, բայց իրենց քիչ է հետաքրքրում Արթուր Սարգսյանն էլ, նրա հուղարկավորության վայրն էլ։ Նրանց խնդիրը այլ է․ հնարավորինս շատ լարվածություն ստեղծել ու հնարավորինս շատ անկարևոր հարցեր գցել ասպարեզ, որպեսզի իրենց գաղափարական սնանկությունը չզռռա։

Չէ՞ որ, եթե չլինի հուղարկավորության վայրի անիմաստ բազարը, սկսելու են այլ հարցեր ծագել։ Օրինակ՝ ինչո՞ւ Արթուր Սարգսյանի փաստաբանը տապալեց միջազգային փորձագիտություն անցկացնելու տարբերակը, որո՞նք էին առողջության վատթարացման իրական հանգամանքները, ո՞ւր էին այն մարդիկ, ովքեր այսօր իրենց ճղում են Հաց բերողի համար, երբ Արթուրը դեռ ողջ էր և ի վերջո, ինչի՞ց էր, որ ինքը՝ Արթուրը, բավականին սառը ու չոր էր արտահայտվել ԲՈԼՈՐ կուսակցությունների հասցեին, բայց դե որ էդ կուսկցականներին լսես, տպավորություն է, որ Արթուր Սարգսյանը իրենց վարչության անդամ էր ու գաղափարների նվիրյալ։

Ամեն ինչ շատ պարզ է։ Սա հարցեր են, որոնք խիստ անցանկալի են այս աղմուկը բեմադրողների համար։ Դրա համար էլ օրակարգը հագեցնում են հիմարություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1082 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝