Картинки по запросу սարգիս  գրիգորյանԵրեկվանից Սիրիայի մայրաքաղաքից արևելք ընկած հատվածում ընդդիմադիր ուժերն անցել են գրոհի: Հարձակումն իրականացրել է «Հայա Թահրիր ալ-Շամ» (կամ՝ ալ-Կաիդա) խմբավորումը, որը Ջուբար և Կաբուն տեղանքներում արդեն արձանագրել է լուրջ հաջողություններ:
Հիշյալ հարձակումն ու դրան նախորդած հենց Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունները խոսում են այն մասին, որ Սիրիայի մայրաքաղաքում ևս անհանգիստ ու վտանգավոր է, ինչպես երկրի այլ վայրերում:
Իսկ ալ-Կաիդան ոչ միայն լուրջ ներկայություն ունի Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Լաթակիա, Իդլիբ և Հալեպ նահանգներում, այլ նաև երկրի հարավում՝ մայրաքաղաքում ու դրան հարակից հատվածներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել