Ամերիկուհի Դիանա Օդելի երեք ամյակը դեռ չէր լրացել, երբ նա ընկավ դժբախտության մեջ: Վիրուսային պոլիոմելիտը «հարձակվեց» նրա թոքերի վրա, և աղջնակն այլևս չէր կարողանում ինքնուրույն շնչել: Այն ժամանակ դեռ գոյություն չունեին մերօրյա թոքային օդափոխության սարքերը, իսկ 50-ականներին բժշկական բոլոր սարքերը սարսափ էին ներշնչում յուրաքանչյուրին և անգամ կոչվում էին «տանկեր»:

Դիանան այդպիսի տանկում է անցկացրել իր կյանքի 60 տարիները: Սակայն մի կարծեք, թե նա հազիվհազ գոյատևել է այս ողջ ընթացքում. նրա կյանքը եղել է պայծառ և ակտիվ:

Մինչև 20 տարեկանը Դիանային դեռ թույլատրված էր օրվա ընթացքում 2-3 ժամ անցկացնել սարքից դուրս: Այդ ժամերի ընթացքում նա դպրոց էր հաճախում և զբոսնում էր ընկերների հետ: Սակայն այն պատճառով, որ աղջիկը ստիպված էր լինում օրվա ահռելի մասն անցկացնել մեջքի վրա անշարժ պառկած, ժամանակի ընթացքում նրա մկանները վերջնականապես կորցրին իրենց ակտիվությունը: Արդեն անգամ այդ մի քանի ժամ ազատության մասին էր պետք մոռանալ:

Ավարտելով դպրոցը՝ Դիանան հրաշալի կերպով հանձնեց համալսարանի ընդունելության իր քննությունները: Հայրը, ով աշխատում էր որպես ինժեներ, իր դստեր համար կարողանում էր հեռաձայնային դասախոսություններ կազմակերպել: Գրավոր աշխատանքները նա թելադրում էր ծնողներին, որոնք էլ այն գրում էին և ուղարկում համալսարան:

Ծնողները հուսով էին, որ տեխնոլոգիաների զարգացումը կօգնի իրենց դստերը դուրս գալ այդ «տանկից», սակայն, երբ վերջապես հայտնվեց ավելի կոմպակտ, շարժական ապարատ, խեղճ աղջիկը չկարողացավ տեղափոխվել դրա վրա. ողնաշարը չափից շատ էր դեֆորմացվել:

Աղջիկը, սակայն, չհուսահատվեց: 1991 թ. նա սկսեց գիրք գրել, ավելի ստույգ՝ բառ առ բառ թելադրում էր հորը, իսկ վերջինս գրում էր: Տասը տարում նա ավարտեց իր մանկական պատմվածքը՝ «Ավելի քիչ լույս» վերնագրով, որտեղ պատմվում էր այն մասին, թե ինչ կարևոր է հույսը չկորցնելը և հարազատ մարդկանց գնահատելը:

Գրքի լույսընծայումից հետո Դիանան հայտնի դարձավ: Նրան այցելեց անգամ ԱՄՆ-ի վարչապետ Ալբերտ Գորը: Հիվանդը ոչ մի կաթիլ չէր բողոքում իր ճակատագրից և հավատացնում էր, որ իր կյանքը լի է վառ պահերով:

Դիանան մահացավ 2008 թ.՝ 58 տարեկան հասակում, ողբերգական պատահարի հետևանքով. անջատել էին տան էլեկտրաէներգիան: Ավելի շուտ ծնողներին հաջողվել էր երկու անգամ փրկել իրենց դստերը, քանի որ մի համակարգ էին ներմուծել տուն, որի օգնությամբ ձեռքով հնարավոր էր լինում միացրած պահել ապարատը: Սակայն այս անգամ փորձերն անհաջող էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել