Սա վերջին շրջանում Բեռլինի կողմից Անկարային հասցված հերթական ապտակն է։
Թուրք նախարարներին Գերմանիայի տարածքում ելույթների չեղարկումից հետո իր անդաստիարակ և փողոցային վարքագծով հայտնի Թուրքիայի բռնապետը բավական ակտիվացել էր և իրեն թույլ էր տալիս վիրավորանքներ հնչեցնել Գերմանիայի և նրա ղեկավարության հասցեին։ Գործը հասել էր նրան, որ իր ֆաշիստական վարքագծով հայտնի Էրդողանը ֆաշիզմի մեջ էր մեղադրում Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելին։ Բրունո Կալի այս հարցազրույցը սառը ցեցուղ է Էրդողանի և նրա «տաք գլուխներին»։ Գերմանիայի կառավարությունը հասկացնել է տալիս Էրդողանին, որ իրեն խելոք պահի և չափերի մեջ մնա, որ հանկարծ միամիտ տեղը չբացահայտնեն անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում անհաջող պետական հեղաշրջման իրական շահագրգիռներին և մեղավորներին։ Չնայած Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայության (BND) ղեկավար Բրունո Կալը բավական պարզ ակնարկել է դրանց մասին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1298510136899599
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել