Ադրբեջանում հերթական հիստերիայի պատճառ է հասունանում. Արցախ է այցելում ռուսաստանցի և իսրայելցի հայտնի լրագրող, բլոգեր Անտոն Նոսիկը։ Նոսիկին Ռուսաստանում անվանում են «Ռունետի հայր»։ Մինչ Արցախ այցելելը Նոսիկը գրառումներ է արել իր facebook-յան էջում, որն ունի մոտ 135 հազար հետևորդ, և livejournal-ում, որտեղ հայտնի է dolboeb օգտատերի անվան տակ և 12-րդն է ՌԴ-ում վարկանիշային աղյուսակում (http://dolboeb.livejournal.com/
Անտոն Նոսիկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անվանում է հնագույն հայկական Արցախ։
«Կա կարծիք, որ ամեն ոք, ով մտնում է այդտեղ, խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա ինձ չի անհանգստացնում, քանի որ Ադրբեջանի գոյությունը՝ որպես ինքնիշխան պետություն, ես համարում եմ պատմական անհեթեթ սխալ և թյուրիմացություն։ Ինչպես այն չկար մինչև 1918 թ-ը, այնպես էլ հաջորդ ժամանակաշրջաններում աշխարհի քաղաքական քարտեզը կարող էր առանց դրա լինել։ Ափսոս, որ ժամանակին այդ հիանալի հնարավորությունը բաց թողնվեց։ Ներկայիս բարբարոս ավազակապետական ընտանեկան բռնապետությունը, որտեղ մարդակեր Սաֆարովին համարում են ազգային հերոս, իսկ բլոգեր Լապշինին՝ վտանգավոր պետական հանցագործ, արժանի չէ, որ ես հաշվի առնեմ նրա «ճիշտ սահմանների» մասին։ Այդ երկրի աշխարհի քարտեզի վրա այսպես երկար մնալու միակ պատճառը ածխաջրածիններն են։ Նավթը և գազը կազմում են Ադրբեջանի արտահանման մեջ 88,2%-ը։ Ե՛վ Մինսկից Լապշինի էքստադիցիան, և՛ հունգարական բանտից մարդասպան Սաֆարովի ազատումը նավթադոլարներով է վճարված։ Ի՞նչ կմնա Ադրբեջանից, երբ այդ «հեշտ» փողերը վերջանան։ Կապրենք, կտեսնենք։ Երկար չենք սպասելու»,- գրել է Նոսիկը իր livejournal-ում և խորհուրդ է հարցնում իր ընթերցողներից, թե ուր է պետք անպայման այցելել Արցախում։
Հիշեցնեմ, որ Անտոն Նոսիկն աշխարհում հայտնի է որպես հայտնի ռուսաստանցի լրագրող, ով ժամանակին գլխավորել է այնպիսի ԶԼՄ-ներ, ինչպիսիք են Vesti.ru-ն, Lenta.ru-ն, Gazeta.ru-ն, Bfm.ru-ն և NEWSru.com-ը։ Իլհամ Ալիևը հույս ուներ, որ, գնելով Բելառուսի բռնապետ ընկերոջից Լապշինին, կվախեցնի ապագայում Արցախ այցելողներին։ Սակայն, ինչպես ասում են, վարունգը թարս բուսնեց Իլհամի համար։ Բլոգեր Լապշինի ձերբակալությունից հետո Եվրախորհրդարանի պատգամավորների, իսկ հիմա Անտոն Նոսիկի այցն Արցախ քարուքանդ են անում Ալիևի փորձերը շրջափակել Արցախը աշխարհից և այն ներկայացնել որպես «Սոմալի կամ Ջիբութի»։
Նոսիկի Արցախ այցին ի պատասխան՝ Բաքվում հիմա մի վայնասուն կդնեն և հիստերիա կսարքեն, որն ունկնդրելն ինձ մեծ հաճույք է պատճառում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել