1. Կարգուկանոնը տխրահռչակ արդարությունից ավելի կարևոր է:
2. Եթե կամենում եք ուրիշների հետ հաշտ ու համերաշխ ապրել և նրանց հարգանքը վայելել, ինքներդ էլ պարտավոր եք նրանց հարգել:
3. Իմանալը քիչ է, հարկավոր է նաև կիրառել: Ցանկանալը քիչ է, հարկավոր է նաև գործել:
4. Արդեն կարդացած գրքի կրկնակի ընթերցումը կրթվածության ամենահուսալի փորձաքարն է:
5. Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:
6. Ոչ ոք չգիտի՝ ինչ ուժի տեր է, մինչև ուժը չփորձի:
7. Միշտ կարելի է գտնել ժամանակ, եթե այն լավ օգտագործես:
8. Ինչ չեմ հասկանում, նրան չեմ տիրապետում:
9. Ոչ ոք չի կարող ուրիշներին մեղադրել, քանի դեռ չի սովորել իր սեփական արարքները դատապարտել:
10. Վախկոտը սպառնում է, երբ անվտանգության մեջ է:
11. Վարքագիծը հայելի է, որի մեջ յուրաքանչյուրն իր դեմքն է ցույց տալիս:
12. Նա իրավունք ունի կյանքի, ով ամեն օր այն կյանքով կնվաճի:
13. Փորձիր պարտքդ կատարել, և դու կիմանաս, թե ինչի՞ ես ընդունակ:
14. Հավատա կյանքին: Կյանքը քեզ կսովորեցնի բոլոր իմաստուններից ու բոլոր գրքերից ավելի լավ:
15. Իմաստությունը լոկ ճշմարտության մեջ է:
16. Ամենաիմաստուն մարդը նա է, ում ամենից շատ վրդովում է ժամանակի կորուստը:
17. Ճաշակը զարգանում է ոչ թե միջակ, այլ ամենակատարյալ նմուշների հիման վրա:
18. Գեղանկարչությունն արվեստներից ամենամատչելին ու պատշաճն է:
19. Ինչ չի գրավում, մեռած է:
20. Որտեղ շատ է լույսը, այնտեղ ստվերն ավելի թանձր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել