1. Այս կնոջ մարմինը, որը գտնվել է նրա մահից 2000 տարի անց, պատված էր անհայտ հեղուկով, որի ծագումը մինչ այսօր չի կարողացել պարզել ոչ մի գիտնական: Համարվում է, որ սա ամենալավ պահպանված մումիաներից մեկն է:

2. Վերջին 70 տարիների ընթացքում հենց թռիչքի ընթացքում անհայտ կորել են ինքնաթիռների 90 ուղևորներ:

3. Գիտնականները շարունակում են փորձել պարզել, թե ինչ կարկտաբեր ամպեր են սրանք և ինչու են այս նույն տեղում հայտնվում ամեն օր՝ սեպտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում:

4. 1973 թ. երկու մարդիկ գնացել են ոստիկանություն և հայտնել, որ նրանց առևանգել էին այլմոլորակայինները, որոնց ձեռքերի փոխարեն ճանկեր էին: Չարլզ Հիկսոնը և Քելվին Պարկերը ասել են, որ նրանց առևանգել են, երբ նրանք ձկնորսությամբ էին զբաղված: Այս երկուսին հարցաքննել են միևնույն ժամանակ՝ տարբեր սենյակներում, և նրանց պատմության մանրամասները ամբողջովին համապատասխանել են իրար: Հիկսոնն անգամ պոլիգրաֆով թեստ է անցել:

5. Չիլիի լքված քաղաքներից մեկում 15-20 սմ երկարությամբ կմախք են գտել: Կոշտ ատամները, մաշկի կտորները շատերին ստիպում են հավատալ, որ կմախքը այլմոլորակայինի է պատկանում: Եվ միայն նրանից հետո, երբ հայտարարվեց, որ կմախքը մարդու է պատկանում, հարցեր առաջացան նրա չափսերի, առաջացման և մուտացիայի մասին: Մինչ այսօր դրանց պատասխանները չեն գտնվել:

6. 1876 թ. Կենտուկիում մսի կտորների անձրև է եկել:

7. «Սև ասպետ» արբանյակը, որի ծագումն այդպես էլ անհայտ մնաց, հայտնաբերվել է դեռ այն ժամանակ, երբ առաջին արբանյակը մարդու կողմից բաց չէր թողնվել:

8. 1967 թ. կորավ Ավստրալիայի վարչապետը: Կազմակերպվեց երկրի պատմության խոշորագույն փնտրման օպերացիան, սակայն այդպես էլ ոչ մի հետք չգտնվեց:

9. 2003 թ. Անգոլայի օդանավակայանից առևանգվեց Բոինգ 727, սակայն համարվում է, որ կասկածյալ առևանգիչները ինքնաթիռ վարելու կարողություններ չունեին:

10. Կոկո գորիլան տիրապետում է ժեստերի լեզվին և կարողանում է հաղորդակցվել դրանով: Երբ նրան հարցրել են, թե ուր են ուղարկվում գորիլաները մահից հետո, նա այդ լեզվով պատասխանել է. «Հարմարավետ որջ, ցտեսություն»:

11. Մեծն գրավիչը, ինչպես դրան անվանում են գիտնականները, գրավիտացիոն անոմալիա է, որն այնքան ուժեղ է, որ դեպի իրեն է ձգում մեր և շատ ուրիշ այլ գալակտիկաներ:

13. 1518 թ. Ավստրիայում պարային ժանտախտ սկսվեց: Մարդիկ սկսեցին այնքան պարել, որ նրանց մի մասը սրտի կաթված ստացավ, որոշներն էլ հյուծվածությունից մահացան: Սա պատահեց փողոցային էներգետիկ պարերի պատճառով, որոնք շուրջ մեկ ամիս տևեցին: Մարդիկ խոստովանում էին, որ, բառիս բուն իմաստով, իրարից էին վարակվում:

14. Լողավազանի պատին գլուխը խփելուց ուղեղի տրավմա ստացած մարդն արթնացել է սավանտի սինդրոմով:

15. Գոյություն ունի 240 էջից բաղկացած գիրք, որը կոչվում է «Վոյնիչի ձեռագիր»: Այն գրվել է 15-րդ դարի սկզբին, սակայն բացառապես անհասկանալի լեզվով:

16. Գոյություն ունի 240 էջից բաղկացած գիրք, որը կոչվում է «Վոյնիչի ձեռագիր»: Այն գրվել է 15-րդ դարի սկզբին, սակայն բացառապես անհասկանալի լեզվով:

17. Աշխարհում ամենախոշոր վիրուսը՝ Պանդորան, հայտնաբերվել է Ավստրալիայի ափերին և իր կառուցվածքի մեջ ներառում է շուրջ 93% գենետիկական անհայտ նյութեր:

18. ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում գտնվող այս հսկայական փոսը «կուլ է տալիս» գետի կեսը, և ոչ ոք չի հասկանում, թե դեպի ուր է այն հոսում:

19. Կանադայի Օուկ կղզում կա մի հսկայական փոս, որտեղ, ըստ լեգենդի, թաքցված են ծովահենների գանձեր, որոնք մինչ օրս ոչ ոք չի կարողացել գտնել:

20. 1975 թ. շների և այլ կենդանիների տարօրինակ պահվածքը հանգեցրեց քաղաքի բնակիչների տարհանման, որից մի քանի ժամ անց այդ քաղաքում 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ գրանցվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել