Ադրբեջանի բռնապետն ու բռնապետուհին այս օրը՝ Նովրուզը, որոշել են ացկացնել Բաքվի մայրուղիներում: Ինքնասիրահարված և բազմաթիվ բարդույթներով տառապող ադրբեջանցի թիվ երկու դասալիք Իլհամը (թիվ մեկը Իլհամ Ալիևի հայրն է՝ Հեյդարը, ով Հայրենական մեծ պատերազմի տարիներին խաբեությամբ ազատվել էր բանակում ծառայելուց), որոշել է մի փոքր զվարճացնել սեփական մկկացող հասարակությանը և ֆանտաստիկ խոստումներ տվել: Իլհամ բաբայի նովրուզյան էքստազը կրկին առնչվել է Արցախին: Իլհամը խոստացել է, որ շատ շուտով ադրբեջանական լաթը՝ դրոշ կոչվածը, կծածանվի Շուշիի և Ստեփանակերտի վրա, ինչպես հիմա ծածանվում է Լելեթեփեի և Մարտակերտի վրա:
Գրեթե բոլոր ազերիական կայքերը տարածել են Ալիևի այս REMBO-յական ելույթը: Բայց մեկը Ալիևին չի հարցրել, թե այդ երբվանից է ադրբեջանական փալասը ծածանվում Մարտակերտի վրա: Երևի այդ մասին գիտեն միայն Ալիևները: Շատ ուրախ եմ, որ Լելեթեփեի բլրակի վրա ամրացված ադրբեջանական լաթն այսքան մեծ ցնծությամբ է ընդունվում Իլհամի մոտ, քանի որ դա իրոք նրա միակ ձեռքբերումն էր: Չխայտառակվելու համար ալիևյան ԶԼՄ-ները բավական անորակ կեղծ լուսանկարներ էին տարածում և Բաքվի մոտակայքում ազերի անպարտ ասկյարների մասին ֆանտաստիկ ֆիլմեր նկարում, թե ինչպես է Ալիևի խուժանը գրավել Ֆիզուլին, Թալիշը, Մարտունին և այլն: Բայց ամեն ինչ հերքվեց, և մնաց միայն Լելեթեփեն, որն ադրբեջանցիների համար Ջոմոլունգման բարձրանալու նման մի բան է: Իլհամից պետք է հետ խլել այդ «Լելեթեփե» կոնֆետը, թե չէ այս տխմարը իրոք հավատացել է, որ կարող է իր փալասը ծածանել Ստեփանակերտի և Շուշիի վրա:
Իլհամ Ալիևը պետք է չմոռանա, թե ինչ եղավ Ադրբեջանի երկրորդ նախագահի հետ: Ժամանակին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն ադրբեջանցիներին խոստացել էր, որ շատ շուտով իր ոտքերը կլվա Սևանա լճում: Բայց շատ «շուտով»-ը եկավ և հայերին պարտվելու պատճառով նա անփառունակ փախավ Բաքվից, իսկ հետո էլ կճղակները տնկեց Անկարայում: Համոզված եմ, որ եթե Էլչիբեյը գերեզման ունի, ապա Իլհամը չի ունենա նույնիսկ իր վերջին հանգրվանը, քանի որ Էլչիբեյի պես չի հասցնի փախչել: Սեփական կացնասեր հասարակությունը նրան կտոր-կտոր կանի հայերի դեմ սանձազերծած պատերազմում ևս մի քանի շրջաններ կորցնելու պատճառով:
Հ.Գ. Ժամանակն է, որ Ստեփանակերտն էլ վերադառնա իր պատմական ակունքներին: Կոմունիստ Շահումյանի անունը մեծ պատիվ չի բերում քաղաքին: Վարարակն՝ սա է Ստեփանակերտի իրական անունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել