pshenicaAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի գյուղատնտեսական ապրանքների արտահանման միության նախագահ Սերգեյ Բալանը հայտարարել է, որ նամակով դիմել են ՌԴ գյուղնախարարությանը: Խնդրել են պարզաբանել Թուրքիայի կողմից ռուսական ցորենի ներկրման վրա բարձր մաքսատուրքեր սահմանելու մասին  լուրերը:

Բալանը թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ թուրքական շուկան շատ կարևոր է ռուսական հացահատիկային արտադրանքի արտահանման համար` ավելացնելով, որ 2015-2016թթ. իրենք 3 մլն տոննա ցորեն են արտահանել Թուրքիա:

«Միության անունից խնդրի լուծման համար նամակով դիմել ենք գյուղատնտեսության նախարարությանը և սպասում ենք պաշտոնական պարզաբանման»,- նշել է Բալանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել