1. Եթե չորացնենք 0.5 կգ քաշով մեդուզան, մնացորդը կկազմի 0.5 գրամ: Մարդու մարմնի 65%-ը ջուր է: Եթե այդ քանակը քչանա 8-12%-ով, մարդը հոգեկան խանգարում կստանա, եթե պակասի ավելի քան 12%-ով` մարդը կմահանա: Մեկ կգ ցորեն ստանալու համար անհրաժեշտ է 750 լ ջուր:

2. Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Նյու-Յորքի հեռախոսագրքում կար Հիտլեր անունով 22 բաժանորդ, իսկ պատերազմից հետո` ոչ մի:


3. Ամեն տարի աշխարհում սպառվում է 567 միլիարդ ձու:

4. 1982 թվականին Սոֆի Լորենը լքեց Իտալիան այն բանից հետո, երբ 17 օր անցկացրեց բանտում հարկերը չմուծելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել