Картинки по запросу спатgazeta.ru-ի առաջարկած յոթ խորհուրդները, որոնք կօգնեն ձեզ քնից արթնանալ հանգստացած:

1. Թողնել խմելը (ալկոհոլ, կոֆեին) և շատ բանան օգտագործել:

2. Զերծ մնալ ցանկացած տեսակի տեխնիկայից, չխոսել հեռախոսով քնելուց առաջ: Գիտնականներն ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր շատ են օգտվում համակարգչից կամ հեռախոսից, ոչ միայն վատ են քնում, այլև հաճախակի են դեպրեսիայի զոհ դառնում:

3. Պառկել մեջքի վրա: Այս դիրքով քնելը հնարավորություն կտա թուլացնելու բոլոր մկանները. հավաստիացնում են բժիշկները:

4. Հասկանալ ի վերջո՝ «բու» եք, թե «արտույտ», քանի որ մարդու համար առավել կարևոր է ոչ թե աստղաբանական ժամանակը, այլ անհատական բիոռիթմը: Բոլոր օրգանիզմները քնում և արթնանում են իրենց անհատական ժամերին համապատասխան:

5. Ձեռք բերել այնպիսի զարթուցիչ, որը չի նյարդայնացնի ձեզ. կարևոր է, թե ինչ ձայնից եք արթնանում` նյարդայնացնող զարթուցիչի, թե հաճելի երաժտական ռիթմերի:

6. Դադարել այս ու այն կողմ շրջվել, երբ քնել չեք ցանկանում, վեր կենալ անկողնուց, քայլել, ջուր խմել, հետո սկսել, օրինակ, գիրք կարդալ:

7. Քնել անկողնու մակերևույթից 15 սմ բարձրության վրա. ցանկալի է քնել միջին փափկության հարմարանքի վրա, շատ չոր կամ փափուկ անկողինը կարող է առողջական խնդիրներ ի հայտ բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել