Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
 
«Սկզբում լրատվամիջոցները նյութեր են հրապարակում «գրավիչ» վերնագրերով, օրինակ՝ «ծեծկռտուք այսինչ գյուղում, իրավիճակը խիստ լարված է»։ Այնուհետև կուսակցություններն ու նրանց քարոզչամիջոցներն են հանդես գալիս ամպագոռգոռ հայտարարություններով՝ դատապարտում ենք, կպատժենք, ապրիլի 2-ից հետո կտեսնեք ձեր հալը և այլն։ Բայց կա նաև երրորդ փուլը՝ ենթադրյալ տուժածները կամ նրանց ներկայացուցիչներն ասում են՝ «մենք արդեն բարիշել ենք», «ոչ մի միջադեպ  չի  եղել»։
 
Միանգամայն ողջունելի է մարդկանց հաշտվելու, իրար ներելու պատրաստականությանը։
 
Բայց օրենքը չպիտի հաշվի առնի՝ մարդիկ հաշտվել են, թե չէ, նրա համար գոյություն չունի նախընտրական վիճակ, նրա համար միևնույն պետք է լինի ՀՀԿ ես, թե ԲՀԿ։ Օրենքին չպիտի հուզի ՝ դուք խնամիներ եք, քավոր-սանիկ եք, թե «դուշմաններ»։ Օրենքը գործ ունի քաղաքացիների հետ, որոնք կատարել են կամ չեն կատարել այս կամ այն արարքը։ Եվ որոշակի արարքների համար  կան  համապատասխան  հոդվածներ։
 
Մարդուն զենքի սպառնալիքի տակ «չոքացնելը» հոդված է, լոմով ձեռք ջարդելը հոդված է, ինքնաձիգից ոտքին կրակելը նույնպես հոդված է։ Եթե, իհարկե, նման բան տեղի է ունեցել։ Եթե չի եղել, ապա այն բոլոր մարդիկ, որոնք նման պատմություններ են արել, սուտ մատնություններ են ներկայացրել,   ինչը  նույնպես  հոդված  է։
 
Այդ միջադեպերը պետք է քննվեն, իսկ նրանք, ովքեր իրենց գյուղերում կամ թաղերում իրենց «ցարիբոզ» են զգում, դատվեն ու ազատազրկվեն։ Թե չէ կուսակցությունները դրանց շուրջ մի երկու օր PR են  անում,   իսկ հետո մոռանամ են»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել