«Սերժ Սարգսյանին Ռուսաստանում լավ ընդունեցին: Նույնիսկ` շատ լավ ընդունեցին: Դա արտահայտվեց պաշտոնական այցի արարողակարգային բոլոր ատրիբուտներով` սկսած կորտեժից, վերջացրած Կրեմլի լուսաճաճանչ-ոսկեփայլ դահլիճներով և 22 տարի առաջ Հայաստանից գողացված նկարը վերադարձնելու ժեստով: Էլ չենք խոսում վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գրիպի մասին, որը մեկ օրում նահանջեց, և վերջին պահին տեղի ունեցավ նաև Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը:

«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սա պատմական նշանակության հայտարարություն է: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է կախյալ, իսկ ավելի կոնկրետ` իրենից կախյալ Հայաստանով: Անկախ Հայաստանով մինչև վերջերս շահագրգռված էին Ռուսաստանի թշնամիները` ԱՄՆ-ն և Եվրոպան: Եթե հայտարարությունը կոնկրետ կոնտեքստի մեջ չլիներ կհամարեինք, որ վրիպակ է, որևէ այլ երկրի ղեկավարի հետ հայտարարության տեքստից հատված: Բայց անմիջապես դրանից առաջ Պուտինը խոսում էր Հայաստանի սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական հանրապետության և սպասվող ԱԺ ընտրությունների մասին:

Հայաստանում այս հայտարարությունն ընդունվել է որպես աջակցություն Սերժ Սարգսյանին առաջիկա ընտրություններում, այն կարծրատիպային համոզմունքի համատեքստում, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՀ իշխանությունը, երբեմն նաև ընդդիմությունը մեկնում է Մոսկվա «թագադրվելու»:

 

Իրականությանն ավելի մոտ են ռուս վերլուծաբանների վերջին կարծիքները, որ ՌԴ-ն չի միջամտի հայաստանյան առաջիկա ընտրություններին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել