«Ինչպես և սպասվում էր, վերջին օրերին հայկական դրամը շոշափելիորեն արժեվորվել է։ Երեկ մեկ դոլարի հաշվարկային փոխարժեքը ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է 483 դրամ 51 լումա այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին մոտ 486 դրամ էր։

Սա, իհարկե, պայմանավորված է մարտի 21-ին հարևան Իրանում տոնվող Նովրուզով։ Այդ օրերին մի քանի տասնյակ հազարավոր իրանցիներ մի քանի օրով այցելում են Հայաստան և այստեղ նշում տոնը։ Ընդ որում, հիմնական հոսքը կսկսվի այսօր, բայց արդեն Հայաստան եկած իրանցիների ծախսած արտարժույթը ազդեցություն է թողել դրամի փոխարժեքի վրա։ Ըստ որոշ հաշվարկների, իրանցի զբոսաշրջիկների հոսքը 2-2.5 տոկոսով արժեվոոում է դրամը։ Անցած տարի այս օրերին Հայաստան էին ժամանել մոտ 32 հազար իրանցիներ։ Թե ինչպիսին կլինի այս տարվա ցուցանիշը, դեռ դժվար է ասել։ Վերջին տարիներին նկատվում է միտում, որ շատ իրանցիներ մուտք են գործում Հայաստան, սակայն ճանապարհը շարունակում են մինչև Վրաստան և հանգրվանում այնտեղ։ Դա պայմանավորված է նրանով, որ Վրաստանի զբոսաշրջային ինդուստրիան ավելի լավ է զարգացած»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել