Похожее изображениеՀայաստանի համար Ռուսաստանը համարվում է տնտեսական ամենաառանցքային գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի աճել է 15 տոկոսով:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը գերազանցում է 4,5 միլիարդ դոլարը: Ինչ վերաբերում է ոլորտներին, ապա ռուսական 1400 ընկերություն ներկայացված է ՀՀ-ի բոլոր տնտեսական ճյուղերում: Եթե հաշվի առնենք նաև անհատ ձեռնարկատերերին, ապա նրանց թիվը կգերազանցի 2 հազարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել