«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է բավական անհարմար վիճակում օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը, երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել են նրա հայտարարությունները, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չէր աշխատել վառելիքի անորակության պատճառով։ Երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են. «2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման և, հետևաբար, մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»։ Դատախազությունը նաև տեղեկացրել է, որ իրենք զինտեխնիկայի խափանման մասին լուրերի մասով համապատասխան նյութեր են նախապատրաստել, բայց որևէ փաստ չի հաստատվել։
 
Այս պատկերն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին, վարչապետն ԱԺ-ում արած սկանդալային հայտարարությունը, ըստ էության, կրկնել էր և ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ, և՛ կառավարության վերջին նիստում։ Ու փաստորեն Սահմանադրությամբ պետության երրորդ պաշտոնյան մի բան է պնդում, պաշտպանության նախարարությունն ու դատախազությունը՝ մեկ այլ բան՝ այդպես հերքելով Կարապետյանին։ Իսկ թե նրանցից ո՞վ է ճիշտ, դժվար է միանշանակ ասել։ Դժվար է նաև միանշանակ ասել՝ արդյո՞ք վարչապետն այս հայտարարություններն անում է PR–ի համար, թե միգուցե իրավապահներն են կոծկում եղելությունը։ Ամեն դեպքում այս հարցը մնում է բաց։ Իսկ փաստը մնում է փաստ, որ ապրիլյան պատերազմի՝ մենք անպատրաստ էինք, իսկապես տեխնիկան չի աշխատել, արդյունքում կորցրինք 800 հեկտար տարածքն ու հարյուրից ավելի հայորդիներին»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել