Картинки по запросу հայ վրացականԶբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով Հայաստանը համագործակցում է մի շարք պետությունների հետ:

Ներկայումս Հայաստանը և Վրաստանը քննարկում են միջազգային շուկային զբոսաշրջային համատեղ փաթեթներ ներկայացնելու հնարավորությունները:
Քննարկումները սկսել էին դեռևս մեկ ամիս առաջ, երբ գործադիր մարմնի ղեկավարը այցելել էր Վրաստան:

Հայ-վրացական համագործակցությունը չի սահմանափակվում միայն տուրիզմով: Երկու կողմերի միջև քննարկվել է Իրանի հետ սահմանին` Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարցը:

Վրաստանը կարող է օգտագործել հայկական հարթակը՝ Իրան և եվրասիական շուկա դուրս գալու համար: Հայտնի է, որ Հայաստանը այդտեղ ունի արտոնյալ պայմաններ, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ վրացական կողմի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել