Operativ.am-ը գրում է․

Պակիստանյան Պենջաբ շրջանում շփոթել են ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինին և Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննախանովին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Միննախանովի ենթադրյալ այցի ժամանակ, մարտի 17-ին փակցվել են ողջույնի պաստառ, որի վրա Պակիստանի վարչապետի կողքին անհայտ պատճառերով պատկերված է եղել Պուտինը:

Սխալմունքը տեղական սոցիալական կայքերում բազմաթիվ կատակների առիթ է դարձել: Աղբյուր տեղեկությունների համաձայն` պաստառը հասցրել են հեռացնել մինչև հյուրի ժամանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել