Image may contain: 1 personԱռաջին հայացքից պարզունակ թվացող վերոնշյալ պնդումը կարելի է լավագույնս հիմնավորել՝ թուրք-իրանական հարաբերությունների վրա պրոյեկտելիս: Այսպես՝ տարածաշրջանում Իրանի ամենաոխերիմ թշնամին հանդիսացող Իսրայելում Թուրքիայի նորանշանակ դեսպան Քեմալ Օքեմը The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում, խոսելով Իրանի տարածաշրջանային «նկրտումների» մասին, ընդգծել է այն սպառնալիքները, որոնք բխում են Թեհրանի վարած քաղաքականությունից: Մասնավորապես՝ թուրք դիվանագետը նշել է, որ Իրանի միջուկային ներուժը մտահոգիչ հանգամանք է հանդիսանում բոլորի համար, մինչդեռ թուրքական կողմը նախընտրում է ոչ թե մեկուսացման, այլ զսպման ռազմավարությունը: Նա որպես «աննշան առաջընթաց» է գնահատել սիրիական հակամարտության շրջանակներում հրադադարի ռեժիմի հաստատման գործում Իրանի կողմից որոշակի պատասխանատվության ստանձնումը: Իսկ ընդհանուր առմամբ, ամփոփելով 2 հարևան երկրների հարաբերությունները, թուրք դեսպանը նշել է՝ «Հարյուրավոր տարիներ Իրանի և Թուրքիայի միջև եղել է ընդհանուր սահման, որը մնում է անփոփոխ, մինչդեռ Իրանը Թուրքիային դիտարկում է՝ որպես մրցակից»:

Ըստ էության՝ մրցակցության մթնոլորտը միանշանակորեն փոխադարձ բնույթ է կրում, ինչն ակնհայտորեն ուրվագծվում է ժամանակին Մեծ Մերձավոր Արևելք պայմանական անվանումը ստացած տարածաշրջանում առկա գրեթե բոլոր հիմնախնդիրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել