Картинки по запросу ԳյուղատնտեսությունԳյուղատնտեսությունում առկա խնդիրներից մեկը վերաբերում է բերքի պահպանմանը: Մկնանման կրծողների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը նվազեցնելու ուղղությամբ գործադիր մարմինը կատարել է գործնական քայլեր:

Համապատասխան գերատեսչության կողմից ձեռք է բերվել 10 հազար 335 կգ թունանյութ՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու համար:

129 մլն հազ. հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքում թունանյութի կիրառումը հնարավորություն կտա նվազեցնելու մկնանման կրծողների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը շուրջ 85 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել