Գյուղատնտեսական ոլորտի կարևորագույն հարցերից մեկը տեխնիկայի արդիականացումն է:

Հայաստանում լիզինգային ծրագրով իրացվելու է 2,2 միլիարդ դրամի գյուղտեխնիկա: Այդ շրջանակներում պետությունը սուբսիդավորելու է 120 միլիոն դրամի չափով: Այսքանով սակայն պետական աջակցությունը չի սահմանափակվելու:

Image may contain: 1 person, outdoor and text

Կարելի է սա որակել որպես պիլոտային ծրագիր, որի հաջող ընթացքի դեպքում սուբսիդավորումը կարող է ավելանալ:
Ներկայումս քննարկվում է նաև կենտրոնացված մեքենատրակտորային կայան ստեղծելու ծրագիրը, որի ծառայությունը կմատուցի գյուղտեխնիկա գնելու հնարավորություն չունեցող փոքր տնտեսություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել