Картинки по запросу անահիտ բախշյանՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱԱՄՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻՆ ՓՈԽԱՆՑԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՈՐՊԵՍ ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ Չեն ԵՂԵԼ

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանի հետ հանդիպման ժամանակ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները բողոքել են, որ իրենց համայնքի ընտրողների ցուցակներում մահացած անձանց տվյալներ կան: Իսկ բնակիչներից մեկը տեղեկացրել է, որ իր փեսան 5 տարի առաջ մահացել է Ֆրանսիայում, սակայն տվյալները ցուցակներում են:
Տիկին Բախշյանը տեղում կապ է հաստատել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ և փոխանցել տվյալներ:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված տվյալներից ոչ մեկը առկա չի եղել ընտրողների ռեգիստրում:
Նախ՝ անհրաժեշտ եմ համարում նշել, որ եթե անձի մահը վրա է հասել այլ պետությունում և ՀՀ իրավասու մարմնում այն գրանցված չէ, ՀՀ ոստիկանությանն օրենսդրությամբ սահմանված կարգով հասու չեն լինում մահացածի տվյալները:
Ընդ որում՝ ՀՀ ոստիկանությունը ընտրական գործընթացների շրջանակներում իրականացնում է հսկայածավալ աշխատանք՝ փորձելով հայտնաբերել վերը նշված տվյալները:
Այս պահի դրությամբ հավաքագրվել են մոտ 1.700 մահացած անձի տվյալներ, որոնք ընտրական ցուցակներում չեն լինի:
Վերոնշյալ խնդրի կապակցությամբ ես նույնպես կապ եմ հաստատել տիկին Բախշյանի հետ, փոխանցել իմ հեռախոսահամարը և պատրաստակամություն հայտնել ընտրողների ցուցակներին վերաբերող ցանկացած հաղորդում ստանալու դեպքում տալ պարզաբանում:
Ցուցակների ճշգրտման աշխատանքները կազմակերպելիս ակնկալում ենք նաև քաղաքացիների աջակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել