Картинки по запросу էլեկտրաէներգիաՀայաստանում նախատեսվում է կառուցել երկրաջերմային էլեկտրակայան, որը երկրի ընդերքի ջերմությունը փոխակերպում է էլեկտրաէներգիայի։ Ջերմության ստորգետնյա աղբյուրներ են Երկրի կեղևում տեղի ունեցող ռադիոակտիվ փոխակերպումները, քիմիական ռեակցիաները և այլն։ Երկրի մակերևույթից 2000-3000 մետր խորության վրա շրջապտույտ կատարող ջրերի ջերմաստիճանը հասնում և անցնում է 100 °C-ից։ Մեծ խորություններում շրջապտույտ կատարող ջրերը զգալիորեն տաքանում են և կարող են Երկրի մակերևույթ դուրս բերվել հորատանցքերով։ Հրաբխային շրջաններում այդ ջրերն ունեն առավել բարձր ջերմաստիճան և երկրակեղևի ճեղքերով բարձրանում են վեր՝ երբեմն անջատվելով գերտաքացած շոգու ձևով։

Դեռևս անցյալ տարի Սյունիքի մարզում ծովի մակերևույթից 3100 մետր բարձրության վրա` Քարքարի երկրաջերմային տեղանքում, տեղի են ունեցել հորատման աշխատանքներ: Հայաստանում երկրաջերմային էներգիան չի գտնվում ամենաբարձր աստիճանի վրա, և Սյունիքի մարզում նոր 25 ՄՎ հզորությամբ Ջերմաղբյուրի երկրաջերմային կայանի կառուցումը կլինի այս ոլորտում ամենամեծ նվաճումը:

Ջերմաղբյուրի երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ մոտ 2500-3000 մետր խորության վրա առկա են բարձր ճնշմամբ (20-25 մթն. ճնշ.) տաք ջրի (մինչև 250oC) պաշարներ: Ինչպես տեսնում ենք՝ Ջերմաղբյուրի երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը լուրջ տեղաշարժ առաջ կբերի ՀՀ էներգետիկ ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել