««Իրավունքն» անդրադարձել էր Շիրակի մարզի գյուղերից մեկում արձանագրված խայտառակ դեպքին, երբ 17-ամյա պատանին, 7-ամյա իր հորեղբոր տղային (անունները միանգամայն հասկանալի պատճառներով չենք նշում) համոզելով եւ խաբելով, պարբերաբար տարել է իրենց տուն, որտեղ անասնագոմում սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ։ Միաժամանակ, սպառնացել Է երեխային, որ դրա մասին ծնողներին կամ որեւէ մեկին չհայտնի, հակառակ դեպքում՝ վատ կլինի նրա համար։
 
Տեղի համայնաքապետը մեզ հետ զրույցում նշեց, որ 17-ամյա տղային ձերբակալել են, իսկ 7– ամյա տղան շարունակում է իր բնականոն կյանքով ապրել. «Երեխան հաճախում է դպրոց, իր հիմնական առօրյայով է զբաղվում։ Այ, ընտանիքներն իրար հետ թշնամացել են, չնայած ամեն բան անում են, որ դա ի ցույց չդնեն: Ընտանիքների անդամներն աշխատում են չշփվել գյուղացիների հետ, ոչինչ չեն խոսում»»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել