«Մինչև մարտի վերջ ռուսաստանաբնակ հայ գործարարները կհայտարարեն ՀՀ-ում իրենց ներդրումների մասին։ Երեկ այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Խոսքը նրանց մասին է, որոնք այս տարվա հունվարի վերջին, երբ ՀՀ վարչապետը Մոսկվայում էր, հանդես եկան «ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ» հայտարարությամբ:

Նրանք հայտնել էին իրենց լիակատար աջակցությունը Ս. Սարգսյանի և Կ. Կարապետյանի գլխավորությամբ «երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն....»: Փաստորեն մարտի վերջին, ընտրություններից մի քանի օր առաջ ներդրումների թեմայով ինչ- որ շոու է լինելու»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել