«Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ ուշագրավ հայտարարություն է արել՝ խոսելով Հայաստանում գազի սակագնի մասին՝ Միլլերը հայտարարել է, թե «Գազպրոմ»–ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները պայմանով որ գները կիջեցվեն նաև Հայաստանի տարածքում։ Այլ կերպ ասած՝ նա հասկացրել է, որ Հայաստանում գազի բարձր սակագների «մեղավորը» ոչ թե իրենք են, այլ Հայաստանի իշխանությունները, ի վերջո, սակագները հաստատողը ՀԾԿՀ-ն է։ Միլլերի այս հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին, նախօրեին ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր. «Եթե որևէ մեկը, որևէ քաղաքական ուժ կամ տնտեսագետ գիտի՝ ինչպես կարելի է այսօր գազի կամ Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի»։ Փաստորեն, ոչ միայն տնտեսագետներն են պնդում, որ այդ հնարավորությունները կան, պարզապես քաղաքական կամք է անհրաժեշտ, այլև հենց Միլլերն է հուշում ինչպես նվազեցնել ՀՀ քաղաքացու գազի գինը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել