Armenpress.am-ը գրում է.

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է օժանդակել Հայաստանի և Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք սկսվեն, և կողջուներ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է "Արմենպրես"-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Regional Post-Caucasus հանդեսին նախարարի տված հարցազրույցը:

Լավրովը նշել Է, որ ՌԴ-ն կարևոր դեր Է խաղացել 2007-2009 թվականներին Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերսկսման գործում, բայց ավելի ուշ հարաբերությունների նորմալացման գործընթացը կանգ Է առել:
"Սակայն սկզբունքորեն կարևոր Է, որ կողմերը դրսևորեցին համաձայնության գալու և լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու կարողություն: Համոզված եմ, որ Հայաստանը և Թուրքիան ընդունակ են կարգավորել առկա խնդիրները: Ընդ որում՝ շատ բան կախված Է հենց իրենցից:

ՉԷ որ քաղաքական գործիչների որակը որոշվում Է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլև լավատես լինելու ընդունակությամբ, որպեսզի իրագործվեն իրենց քաղաքացիների հույսերն ու ակնկալիքները:

Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ Է ամենաակտիվ օժանդակությունը ցուցաբերել նրանց",-ասել Է նա:
"Բնականաբար, մենք միայն կողջունեինք, որ ԵԱՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական տեղամասը բաց լիներ մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Դա, անկասկած, օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին",-ընդգծել Է Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել