taxiAraratnews.am-ը գրում է.

Բեքչյանի կողմնակիցների ուրախությունը, սակայն, երկար չի տևել: Այսօր մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ պատկան մարմինները շտապ գրություն են ուղարկել Հայոց պատրիարքարան: «Ակօս»-ի հաղորդմամբ` այսօր տեղի ունեցած ընտրություններից հետո Արամ Աթեշյանը հավաքվածներին ներկայացրել է Ստամբուլի նահանգապետարանից ստացված մի պաշտոնական գրություն, համաձայն որի, նոր պատրիարքի ընտրության գործընթացն իրավական տեսանկյունից հնարավոր չէ սկսել:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն այսօր Ստամուլի հայոց պատրիարքարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել: Այս մասին հաղորդում է «Ակօս» պարբերականը:

Քվեարկությանը մասնակցել են պատրիարքարանի 34 հոգևորականներ: Արքեպիսկոպոս Բեքչյանը ստացել է 23 ձայն, իսկ մյուս թեկնածուն` Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը` 11 ձայն: Պատրիարքի տեղապահի մյուս թեկնածուն` պատրիարքարանի հոգևոր խորհուրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը` աջակցություն հայտնելով Գարեգին Բեքչյանին:

Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն այժմ պետք է թողնի իր պաշտոնը: Նորընտիր տեղապահը պատրիարքարանը ղեկավարելու է մինչև նոր պատրիարքի ընտրությունը` միևնույն ժամանակ, նախապատրաստելով ընտրության գործընթացը: Ակնկալվում է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կձևավորվի նախաձեռնող խումբ, որը տեղապահի հետ միասին կզբաղվի պատրիարքական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել