«Իշխող ՀՀԿ-ն նախընտրական քարոզչության նպատակով գործի Է դրել իշխանական ողջ ռեսուրսը։ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այս շրջանում ակտիվ հանդիպումներ Է ունենում մի շարք դպրոցներում և առիթն օգտագործելով՝ ՀՀԿ-ի համար քարոզչություն իրականացնում։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրա աղջիկը՝ Երևանի թիվ 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը ևս լծվել Է ՀՀԿ-ի քարոզչության գործին։ Առայժմ մայր և դուստր քարոզչությունն իրականացնում են «զգուշավորությամբ»՝ իրենց համախոհներին ՀՀԿ-ին ընտրելու մասին հիշեցնելով։ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Մուրադյանից, բայց նա չպատասխանեց մեր զանգերին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել