Картинки по запросу օրօՄի անգամ արդեն գրել էի, բայց մի հատ էլ կգրեմ:

ՕՐՕ դաշինքին բացարձակապես չի հուզում՝ քանի տոկոս են իրենք հավաքելու ընտրույթուններում: Նրանց նպատակը ընտրություններից անմիջապես հետո Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ ու անկարգություններ կազմակերպելն է:

Արտասահմանյան կռիշ ունեն՝ ի դեմս Հանթսման-կրտսերի, Հեֆֆերնի և նաև Սիվիլիթասին կից մորմոն-ինտիլիգենտների բրիգադի՝ Արսինե Խանջյան, Սերժ Թանկյան և այլոք:

Ներսի խիպիշը ապահովելու է Սամվել Բաբայանը և Սասնա ծռերի ազատության մեջ գտնվող ակտիվը, որն արդեն բացեիբաց իր աջակցությունն է ցուցաբերում Օհանյան և Կոին:

Համացանցում օգտագործվելու է Սասնա ծռերի ժամանակ մեծ հաջողությամբ օգտագործված կատաղած և ագրեսիվ ֆեյքերի ռազմավարությունը՝ քֆուր, քյաֆար, ռեփորթ, բլոկ ձևերով:

Հետևելով ներսի հայտնի գրանտածիծերի գերակտիվ պահվածքին Ջրառատի դեպքերի ժամանակ՝ պարզ է դառնում նաև՝ ում է աջակցում տարածաշրջանում ամենախոշոր տարածք ունեցող դեսպանատունը:

Մեծ հավանականությամբ շուտով կլսենք նաև Վահան Շիրխանյանի աջակցության ձայնը:

Մի քիչ անհասկանալի է այս ամեն ինչում Րաֆֆի Հովհաննիսյանի դերը, բայց այստեղ տարբեր զարգացումներ կարող են լինել, ամեն դեպքում ԱԱԾ-ին խորհուրդ կտայի մեծ ուշադրություն դարձնել Րաֆֆիի անվտանգության ապահովմանը

Դեռևս այսքանը: Հետո չասեք, թե չեմ ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել