«Երկար տարիներ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ աշխատած Սամվել Սանամյանը, որ այժմ ՀՀ վարչապետի խորհրդականն է, նաև ՀՀԿ-ի կողմից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, ընդլայնում է իր բիզնեսները։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հիմա Էլ Սանամյանը մտադիր Է Ղազախստանում պանրի գործարան հիմնել։ Մեզ հետ զրույցում, ինչպես և սպասում Էինք, Սանամյանը հերքել Է այս լուրերը՝ ասելով. «Ես ինչ ունեմ, ստեղա՝թոռներով, կնոջով։ Ոչ մի բան դրսում չունեմ»։ Նկատենք, որ իր գիտակից կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Սանամյանը բավականին պատկառելի հարստություն Է կուտակել՝տներ, բնակարաններ, հողամասեր։ Նա լինելով մաքսային պաշտոնյա՝ հայտարարագրել Է 11 մլն դրամանոց ժամացույց, 320 հազար դոլար և 70 մլն դրամ դրամական միջոց։ Սա Սանամյանի հայտարարագրած ունեցվածքն Է, իսկ թե Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը որքա՞ն ունեցվածք ունի իրականում չհայտարարագրված, մնում Է միայն կռահել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել