Image result for владимир жириновскийՌուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ֆյուրեր, հայտնի կին ծեծող և սկանդալիստ Վլադիմիր Ժիրինովսկին, անդրադառնալով թուրք-հոլանդական հարաբերություններին, հատուկ կոչով դիմել է թուրքերին: «Ճիշտ են անում թուրքերը, ամբողջությամբ պաշտպանում ենք: ՊԱՏԺԵ՛Լ Հոլանդիային: Հավանական է, որ այսօր այդ երկրի իշխանությունները կպատժվեն ընտրողների կողմից, երբ վերջիններս չընտրեն իշխող կուսակցությանը»,- մեջբերում է Ժիրինովսկու խոսքերը ldpr.tv-ին:
Նախ՝ հետաքրքիր է սույն ամենագետից իմանալ, թե ինչ պատժամիջոցներ կարող է կիրառել Անկարան Ամստերդամի դեմ: Պատասխանը մեկն է՝ ոչ մի: Ցանկացած տնտեսական պատժամիջոց հոլանդացիների դեմ բումերանգով հետ կվերադառնա թուրքերի ճակատին և կլինի եռակի «ցավոտ»: Քաղաքական պատժամիջոցներից Էրդողանը, բացի դեսպան հետ կանչելուց, այլ երկրի դեսպաններին Թուրքիայի տարածք չթողնելուց և անբարոյականին բնորոշ մեծբերանությունից և այլ երկրների ղեկավարներին պիտակավորելուց բացի՝ ոչինչ չի կարող անել: Թուրքիայի ԱԳՆ-ն ամպագոռգոռ հայտարարեց, որ թույլ չի տա հոլանդացի դիվանագետներին տրանզիտով երթևեկել իր տարածքով: Այնպիսի տպավորություն է, որ հոլանդացի դիվանագետները չեն քնում և երազում են, թե ոնց են Անկարայով կամ Ստամբուլով մի այլ երկիր գնալու: Ծիծաղելի է, բայց այսպիսի մանկամիտ պատժամիջոցներով Էրդողանը սեփական հասարակությանը համոզում է, որ համարժեք պատասխան է տվել Նիդերլանդներին: Թուրքերի մյուս պատասխանը՝ Հոլանդիայի դեսպանին երկրի տարածք մուտքն արգելելն էր: Դա այն դեպքում, երբ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն պարզապես վռնդեց երկրից Թուրքիայի երկու նախարարների, որոնցից մեկը Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն էր: Հետաքրքիր է, թե Եվրամիության ամենազարգացած երկրներից մեկի դեմ «միջակ» թուրքն էլ ի՞նչ կարող է ձեռնարկել, որ Մոսկվայում Էրդողանի նորաթուխ բարեկամն այդքան ոգևորվել է: Ի դեպ՝ Ժիրինոսկին մի կոպիտ սխալ է թույլ տվել իր կոչի մեջ: Եթե հանկարծ երեկ Հոլանդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Մարկ Ռյուտեի կուսակցությունը պարտություն կրի նրա գլխավոր մրցակից Հերտ Վիլդերսի «Ազատության կուսակցությանը», որը հայտնի իր աջակողմյան հայացքներով և հոլանդացի ընտրողին խոստանում է մաքրել երկիրը ներգաղթյալներից և հատկապես մահմեդականներից, ապա թուրքերի վիճակը այդ երկրում էլ ավելի կվատթարանա: Իսկ էրդողանը կկորցնի իր 250 հազարանոց «հինգերրորդ շարասյունը» Նիդերլանդներում, որոնց միջոցով փորձում էր ազդել երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վրա:
Հ.Գ. Երբ 2015 թ-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքերը խոցեցին ռուսական ռազմական СУ-24 ինքնաթիռը, նույն Ժիրինովսկին կոչ էր անում հայերին և քրդերին պատերազմ սկսել Թուրքիայի դեմ:
Հետաքրքիր է, թե որքանով Ժիրինովսկին վաճառեց իրեն և իր սեփական կուսակցությունն Անկարա-Բաքու տանդեմին և թրքատյացից մեկ վայրկյանում վերածվեց թրքամոլի: Էրդողանը և Ալիևը ազգությամբ իրավաբան հորից և ռուս մորից ծնված (այդպես է իր ազգային պատկանելիությունը ներկայացնում ՌԴ-ի գլխավոր լիբերալ-դեմոկրատը) Ժիրինովսկուն այնպես են գնել, որ վերջերս նա սկսել է թուրքերեն երգել Վլադիմիր Սոլովյովի թոք-շոուներից մեկի ժամանակ:
Բացի այդ՝ ինձ մոտ այնպիսի տխավորություն է, որ Ալմաթիում (նախկինում Ալմա Աթա) ծնված Ժիրինովսկու ռուս մայրը իր որդուն ունեցել է ոչ թե «իրավաբանից», այլ տեղացի թուրքից: Այսքան տարի անց արյան կանչն ինքն իրենն արեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել