866083Araratnews.am-ը գրում է.

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Ռոստովին»:

Հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:05-ին: Թիմերի միջև կայացած առաջին խաղը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

ՄՅՈւ-ի կազմում միակ գոլը հեղինակել է Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել