Картинки по запросу պեկՊԵԿ-ում մեկնարկել է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը: Այս համակարգը հագեցած է էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով, որի նպատակը ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական եւ ռիսկերի բացահայտման գործընթացների բարելավումն է:

Կենտրոնում էլեկտրոնային եղանակով իրականացվելու են ընդլայնված ու կենտրոնացված վերլուծություններ, մշտադիտարկման են ենթարկվելու իրացման շրջանառությունների հայտարարագրումը, վճարումների կատարումը և ապրանքների՝ ներմուծում-տեղափոխում-իրացում ողջ շղթան:

Կատարվող աշխատանքների արդյունքում նվազելու են ռիսկային հարկ վճարողների կողմից անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման եւ գների թերհայտարարագրման ռիսկերը:

Էլեկտրոնային մեխանիզմների կիրառումը միտված է հեշտացնելու գործընթացները սպիտակ դաշտում գործող օրինապահ տնտեսվարողների համար: Միևնույն ժամանակ, այս համակարգի ներդրման պայմաններում ստվերում գործող տնտեսվարողներն անընդհատ զգալու են ՊԵԿ-ի «շունչը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել