Картинки по запросу սփյուռքԻսրայելում մեկ տարուց ավել բնակություն հաստատելու համար սփյուռքի հրեաները պարտավոր են անցնել պարտադիր զինվորական ծառայություն։ Ավելին՝ Իսրայելի զորակոչի մոտ մեկ երրորդ մասը համալրվում է սփյուռքի հրեաների հաշվին, որոնցից շատերը հատուկ գալիս են Իսրայել ծառայելու համար։ Դե իսկ իսրայելական սփյուռքի ներդրումները իսրայելական տնտեսության մեջ միլիարդավոր դոլարների են հասնում։

Այսքանով հանդերձ` Իսրայելը շատ սուր ու չոր է արձագանքում, երբ իսրայելական սփյուռքի գաղթօջախները սկսում են միջամտել երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը։ Այս պատճառով էլ Իսրայելի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ խիստ վատն էին մինչև Թրամփի ընտրվելը, ում աջակցում էին ԱՄՆ-ում իսրայելական սփյուռքի արդյունաբերական ոլորտի գիգանտները, ովքեր տանել չեն կարողանում ֆինանսների ու շոու բիզնեսի ազդեցիկ հրեական թևին, որոնք էլ աջակցում էին դեմոկրատներին․․․

Չխորանանք, Իսրայելի մասին չէի ցանկանում գրել։ 25 տարվա մեջ ոչ ավել, քան 1000 սփյուռքահայ է ծառայել բանակում։ 25 տարում սփյուռքի բոլոր ներդրումներն ու հանգանակությունները չեն գերազանցել մի քանի հարյուր միլիոն դոլարը։ Բայց այսքանով հանդերձ՝ հա՛մ ուզում են մասնակցություն ունենալ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը, հա՛մ էլ Հայաստանում է արգելված հարց համարվում, թե էդ հանուն ինչի․․․

Հ․Գ․ Ռեկորդների ռեկորդը, իհարկե, պառլամենտի երկրորդ պալատ ստեղծելու դրույթն է՝ հատուկ սփյուռքի համար, որը ծագել է «Ելքի» մտքի գիգանտների ուղեղներում։

Հ․Գ․Գ․ Քըրքորյանը, որ Քըրքորյան էր ու ավելի շատ ներդրում էր արել Հայաստանում, քան մնացած ամբողջ սփյուռքը միասին վերցրած, ու ով ավելի շատ պատճառներ ուներ Հայաստանի ներքին քաղաքականությունից դժգոհ լինելու, այդպես էլ ոչ մի անգամ չփորձեց խցկվել մեր ներքին հարցերի մեջ ու քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել