Картинки по запросу ելք• Ես էլ որոշեցի, թեկուզև հպանցիկ, բայց ծանոթանալ կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերին։ «Ելք»-ն առաջինն էր, սկսեցի իրենցից։ Հիմա կարդում եմ՝ «Ուսումնասիրությունների արդյունքում կստեղծվի Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտների սոցիալական վիճակի քարտեզ։ Քարտեզի հիման վրա զգալի թվով անապահով աշակերտներ և առաջադիմության խնդիրներ ունեցող դպրոցներին կհատկացվեն լրացուցիչ միջոցներ՝ աշակերտներին լրացուցիչ, անվճար կրթական ծառայությունների մատուցման համար»։
• Հետաքրքիր ա, «Ելք»-ում պատկերացնո՞ւմ են, թե այսօրինակ ծրագրի կիրարկման դեպքում երկրաչափական ինչ պրոգրեսիայով կաճեն «անապահով աշակերտներն» ու «հավերժ» կաղացող դպրոցները։ Այսօրինակ ծրագրի առկայության դեպքում դպրոցների «գել» տնօրեններն ուղղակի կհոշոտեն պետական բյուջեն ու դա կանեն ամենայն լիաթոքությամբ ու իրենց կոռուպցիոն հոգու ամբողջ գործիքակազմով։
• Առհասարակ «Ելք»-ում պատկերացում ունե՞ն այսօրվա ԱՈՒՏԵՆՏԻԿ հայի մասին, թե՞ «աշխատասեր, ազնիվ, քարից հաց քամող հայի» կարծրատիպի մեջ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել